00:00:00

Իրաքի բանակը հերքում է շիա աշխարհազորայինների ավտոշարասյան վրա հարձակումների մասին տեղեկությունը

17:26, 04 հունվար 2020 Աշխարհ

Իրաքյան բանակը հերքում է Բաղդադի հյուսիսում ավիահարվածի մասին տեղեկությունները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Sky News Arabia»-ին: Ավելի վաղ իրաքայան Սումարիա հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ ավտոմեքենաների շարասյունը, որում ենթադրաբար եղել են շիա աշխարհազորայինների ստորաբաժանումներից մեկի ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի ներկայացուցիչները, օդային հարվածների է ենթարկվել: ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան նույնպես հերքել է որևէ տիպի ավիահարվածների մասին տեղեկությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր