00:00:00

Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի. Արշավիր Ղարամյան

22:15, 03 հունվար 2020 Աշխարհ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը եւ ահաբեկչության դեմ տարվող պայքարին: Սուլեյմանին հավատարմորեն,անմնացորդ ծառայել է իր երկրի եւ ժողովրդի շահերին,հետեւաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության,ժողովրդի, զինվորականության եւ հատկապես հետախաուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար: Ցավակցում եմ հարեւան Իրանի ժողովրդին եւ գեներալի հարազատներին…»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր