00:00:00

Ամերիկացիներն ու նրանց վարձկանները կվճարեն ահաբեկչական հանցագործության հետեւանքների համար. Վելայաթի

19:51, 03 հունվար 2020 Աշխարհ

Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Միացյալ Նահանգներին զգուշացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետեւանքների մասին, տեղեկացնում է Mehr-ը։ «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակությունը, որին մենք պարտական ենք մեր հաղթանակների մեծ մասով, նոր կյանք կտա Դիմադրության ճակատին»,- ասել է Վելայաթին։ «Ամերիկացիները եւ նրանց վարձկանները կվճարեն այդ ահաբեկչական հանցագործության հետեւանքների համար»,- ավելացրել է նա։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների աջակցությամբ «Դիմադրության առանցքը» վրեժ կլուծի գեներալ Սոլեյմանիի սպանության համար։ Գեներալ Սոլեյմանին ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր դեմքերից էր վերջին մի քանի տարիներին Իրաքում եւ Սիրիայում։ Իրանի պաշտոնատար անձինք, ադ թվում գերագույն առաջնորդը, երդվել է վրեժ լուծել ԱՄՆ-ից նրա սպանության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր