00:00:00

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար

20:15, 03 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն հավելյալ 750 հոգանոց զորախումբ ուղարկեց Բաղդադ՝ ԱՄՆ դեսպանության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Հիշեցնենք, որ կիրակի Վաշինգթոնը հրթիռային հարվածներ հասցրեց իրանամետ Հեզբոլահ խմբավորման դիրքերին ի պատասխան ամերիկյան կառավարության համար աշխատող պայմանագրային աշխատակցի սպանության: Դրան հաջորդեց իրանամետ խմբավորման աջակիցների բողոքի ցույցն ու հարձակումն ԱՄՆ դեսպանության վրա: Տեղի անվտանգության ուժերը ստիպված եղան կիրառել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, հավելում է լրատվամիջոցը: Պենտագոնը հավելյալ 750 հոգանոց զորախումբ ուղարկեց Բաղդադ դեսպանության անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ նախագահ Թրամփը խոսեց Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ ամերկացի ծառայողների ու աշխատակիցների անվտանգությունն Իրաքում ապահովելու հարցի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր