![](https://irakanum.am/wp-content/uploads/2019/12/v1.thumb_-3-300x199.jpg)
Ոստիկանները հավաստիացնում են, որ բոլոր տուժածները միևնույն գինին են խմել: Տեղական իշխանություններն արգելել են ոչ պաշտոնապես տարածվող խմիչքի վաճառքը, որն այդ շրջաններում հատկապես մեծ պահանջարկ է ունենում Սուրբ Ծննդի ընթացքում: Նման գործընթացն իրականացվում է լրացուցիչ հետևանքներից խուսափելու համար:
Հիվանդանոցներում շատ բժիշկների հանգստից հետ են կանչել, որպեսզի վերջիններս հոգ տանեն հարյուրավոր հիվանդների մասին:
Բժիշկներից մեկ խոսքով` կոկոսի գինու ոչ պատշաճ խմորման պատճառով խմիչքում կարող է չափազանց մեծ քանակությամբ մեթանոլ` թունավոր սպիրտ գոյանալ, որը կարող է կուրության և նույնիսկ մահվան հանգեցնել:
Նշվում է, որ անցյալ տարի Ֆիլիպիններում ավելի քան 10 մարդ է մահացել կոկոսի գինուց, որի նմուշներում պետական կարգավորիչը մեթանոլի մեծ քանակություն է հայտնաբերել: