00:00:00

Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ների միջեւ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

16:30, 24 դեկտեմբեր 2019 Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ում dեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ՝ համաեվրոպական քաղաքականություն եւ եվրաանվտանգություն թեմայով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: ՌԴ կողմից խորհրդակցությունները վարել է ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Նիկոլայ Կոբրինեցը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ ՀՀ-ՌԴ համագործակցությունը համաեվրոպական քաղաքականության եւ եվրաանվտանգության համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են նման հանդիպումների եւ քննարկումների պարբերական անցկացումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր