00:00:00

«Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին

13:54, 14 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Մենք էմոցիոնալ ազգ ենք, մեր հույզերը երբեմն մեզ թույլ չեն տալիս կշռադատված և խելամիտ որոշումներ կայացնել։ Առավել ևս մենք անզուսպ ենք խոսելիս՝ չմտածված հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ, բռնկուն վերաբերմունք։ Այս ամենը շատ հայկական է և մեզ նման։ Նաև դա է պատճառը, որ մենք խոսքի հանդեպ ներողամիտ ենք․ ի՞նչ է եղել որ, մեկին մի թթու խոսք, մյուսին՝ անսպասելի «ապտակ», աշխարհը չավերվեց՝ կանցնեն օրեր, կմոռացվի վիրավորանքը, հաշտություն կկայանա։ Բայց եթե կենցաղային մակարդակում դա ներելի է և հասկանալի, ապա պետական մակարդակում՝ անթույլատրելի։ Կան խոսքեր, որ «մի փութ մեղրով չեն ուտվի» և միջպետական հարաբերություններ կարող են ավերել, որը հարթելը հետո դառնում է գրեթե անհնարին։ Երբ Արցախում ՀՀ վարչապետը բոցաշունչ ճառ ասաց՝ անհասկանալի նպատակով հրավիրված հանրահավաքում, մենք բոլորս հուզվեցինք նրա սրտառուչ ելույթից՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Օրեր շարունակ հուզմունքով ու երկյուղածությամբ կրկնում էինք այդ բառերը՝ որպես հավաստումն այն կարևոր իրողության, որ չկա Հայաստան-Արցախ տարանջատում, և չկան հակասություններ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև։ Սակայն անցան օրեր, և պարզվեց՝ էմոցիոնալ ու մեր ականջին հաճո հայտարարությունը դիվանագիտական սխալ էր, որի մասին խոսեց նախ Ռուսաստանի ԱԳ նախարարը, իսկ երեկ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը․ «Եթե հայկական կողմն իր նախարարի շուրթերով խոսում էր Ղարաբաղի անկախության մասին, վարչապետն էլ ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել»։ Պարզվեց, որ այդ արտահայտությունը ոչ թե մեր կամքի դրսևորումն է և մարտահրավեր՝ «ձեռքերդ հեռու Արցախից», այլ բանակցությունների ընթացքին մեծապես վնասող հայտարարություն»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր