Նախ՝ ըստ Աբրահամյանի, իբր Արևելյան գործընկերության վեհաժողովը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը, այնինչ նման դրույթ այդ զեկույցում ընդհանրապես գոյություն չունի։
Այդ զեկույցի 19-րդ կետում առկա է հիշատակում, որ «վեհաժողովը ողջունում է ջանքերը՝ ուժեղացնել հսկողությունը CEPA-ի իրականացման վրա». այսինքն՝ իրականում ոչ թե CEPA-ի իրականացման տեմպերն են ողջունում, այլ հսկողությունն ուժեղացնելու ջանքերն են գնահատում։
Մյուս հարցը կապված էր նրա հետ, թե ինչու, ի տարբերություն նախորդ տարիների, հայկական պատվիրակությունը մեզ համար կարևոր որևէ հարցով արտահերթ բանաձև չնախապատրաստեց և չանցկացրեց, ինչպես արվում էր նախորդ տարիների վեհաժողովների ժամանակ։
Բացատրությունը, թե կար ԵԺԿ բանաձևը, իրականությանը չի համապատասխանում, քանի որ վեհաժողովի կանոնների համաձայն՝ անգամ հնարավոր է ընդունել երկու հրատապ բանաձև, և այս անգամ հրատապ բանաձևերից մեկի տեղը թափուր էր մնացել, իսկ հայկական կողմն այն լրացնելու ջանք չի գործադրել։
Տարօրինակ էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը համաժողովի շրջանակներում հարգելու փաստը Աբրահամյանը համարել է աննախադեպ՝ «պատահաբար» մոռանալով, որ 2015-ին Երևանում կայացած վեհաժողովի լիագումար նիստում մասնակիցները ոչ միայն հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ Եվրանեսթը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հատուկ բանաձև»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: