- բաղադրության (սիգարետների, ծխախոտային սթիքերի, էլեկտրոնային սիգարետների հեղուկների դեպքում);
- կառուցվածքի;
- անվտանգության ու հնարավոր առողջական ռիսկերի;
- անչափահասների համար գրավչության;
- չափահասների համար գրավչության։
- IQOS-ն անցել է աշխարհի ամենախիստ սերտիֆիկացիան աշխարհում ամերիկյան FDA-ի կողմից, ինչից հետո ապրանքի վաճառքները սկսեցին ԱՄՆ-ում:
- FDA-ի կողմից կատարված անկախ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ IQOS-ը սիգարետի ծխից զգալիորեն ավելի քիչ (մինչև 99.9%) վնասակար նյութեր է պարունակում: Այս փաստը վերաբերում է ավելի քան 50 տարբեր քիմիական միացություններին՝ ներառյալ ածխածնի մոնօքսիդը, կոնցերոգենները, ակրոլեինը, ֆորմալդեհիդը, բենզոպիրենը:
- IQOS-ի ծխախոտային սթիքերը պարունակում են նույն քանակությամբ նիկոտին, որքան սիգարետները: Հետևաբար, IQOS-ը ծխելը թողնելու միջոց չի հանդիսանում, և առաջացնում է նիկոտինային կախվածություն:
- IQOS-ն աշխատում է բնական ծխախոտի հետ, այլ ոչ անուշահոտ հեղուկների հետ, և դրա օգտագործումը ամերիկյան բժիշկները չեն կապում վեյփերի առաջացրած հիվանդության հետ: Ավելին, նրանք ողջունեցին վերջինիս թողարկումն ԱՄՆ-ում` որպես էլեկտրոնային սիգարետների, վեյփերի և JUUL-ի ավելի անվնաս այլընտրանք:
- Չնայած IQOS օգտագործելը շատ ավելի քիչ վնասակար է, քան սիգարետ ծխելը, այն ռիսկերից զերծ չէ, քանի որ IQOS-ի աերոզոլը պարունակում է նիկոտին, և կարող են առկա լինել որոշ վնասակար նյութեր՝ զգալիորեն նվազեցված քանակությամբ: Այնպես որ, իրոք լավագույն տարբերակը ընդհանրապես չծխելն ու այլընտրանքներ չօգտագործելն է։