00:00:00

Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ»

13:55, 20 նոյեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը շարունակում է հանգիստ չտալ որոշ ուժերի։ Ռուսական հեռուստաընկերությունների՝ հայկական մուլտիպլեքսում ներառված լինելու թեմայի առնչությամբ ՀՀ իշխանությունների առաջ քանիցս իրենց անհանգստությունն են բարձրաձայնել արևմտյան գործընկերները, հատկապես ԱՄՆ-ի դեսպանատունը։ Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ռուսական հեռուստաընկերությունների հարցն այն աստիճան է հետաքրքրում արևմտյան սեկտորին, որ մասնավորաբար «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատվիրել են իրականացնել ՀՀ մեդիայի սպառման և ապատեղեկատվության մակարդակի ուսումնասիրության տվյալներ։ Ըստ հարցման արդյունքների, Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում բնակչության 35,7 տոկոսի համար հեռուստատեսությունը հանդիսանում է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը։ Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների համապատասխանաբար 6,1 և 5,1 տոկոսը նախընտրում է ռուսական РТР և «1-ին ալիք» հեռուստաընկերությունները։ Այս ցուցանիշն ինքնին արտառոց չէ, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, խնդիր է դրված, որպեսզի ռուսական հեռուստաալիքները հանրության շրջանում ներկայացվեն որպես «անվստահություն» և «ապատեղեկատվություն» տարածող լրատվամիջոցներ։ Ըստ լուրերի, ռուսական ալիքների հարցը ներկայումս գտնվում է ՀՀ գործող իշխանությունների օրակարգում, սակայն խնդիրը «լուծելու» ուղիները դեռևս չեն գտնվում, որպեսզի հնարավոր լինի գոհացնել թե՛ արևմտյան գործընկերներին, թե՛ ռուսներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր