00:00:00

Զավեշտալի. Համակարգից հեռացնելու փոխարեն՝ պարգևատրում են. «Ժամանակ»

13:19, 20 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով։ Այս պարգևատրումը շատ տարօրինակ, անգամ զավեշտալի է, քանի որ մամուլը բազմիցս գրել է այս պաշտոնյայի հակաօրինական վարքագծի մասին։ Գրվել է, որ նա սերտ կապերի մեջ է քրեական հեղինակությունների, տարբեր մականունավորների հետ։ Հովհաննես Ենոքյանը համարվում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի՝ Մանախի Արմենի հովանավորյալը։ Հենց վերջինիս «դաբրոյով» էլ Ենոքյանը հեղափոխությունից հետո նշանակվեց ՀՔԾ պետի տեղակալ։ Հովհաննես Ենոքյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի Մարտի 1-ի գործով անցնող, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ։ Գրվեց նաև, թե ինչպես է Ենոքյանը թաքուն Մարտի 1-ի գործի քննության նյութերը տրամադրում Հարությունյանին և ոչ միայն։ Այսքանից հետո, փաստորեն, նրան համակարգից հեռացնելու փոխարեն, պարգևատրում են»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր