00:00:00

Նեղ կուսակցական. Ով է «Վերնատան» գործընկերը Արցախում. «Ժամանակ»

13:00, 20 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Վերնատունը» մտադիր է համաժողով անցկացնել Արցախում: «Վերնատան» նախաձեռնող խմբի անդամները մտադիր են առաջիկայում այցելել Արցախ և այնտեղ կազմակերպել կլոր սեղան, որի հիմնական թեման լինելու է Արցախի հարցի միջազգային կարգավորումը և ՀՀ իշխանությունների ոչ կոմպետենտությունը այդ հարցում: Իրականում այդ միջոցառման նպատակը լինելու է հայաստանյան ընդդիմադիր ուժերի աջակցությունը նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, քանի որ «Վերնատան» ներկայացուցիչների արցախյան գործընկերը Վիտալի Բալասանյանն է: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այս կառույցը իրականում ստեղծվել է նեղ կուսակցական և անձնական խնդիրներ լուծելու համար, մի խոսքով՝ սա քարոզչական կազմակերպություն է և ոչ ավելին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր