00:00:00

«Ժամանակ». Մովսես Հակոբյանը կվերանշանակվի

13:34, 19 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի մեջ ամեն ինչ գրված է»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազատման պատճառներին: Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական» է գնահատում իր ազատման որոշումը, նա նշեց, որ որեւէ լարվածություն, որեւէ տարաձայնություն այդ ազատմանը չի նախորդել: Մեզ հետ զրույցում Հակոբյանը նաեւ չբացառեց, որ կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր է վերանշանակվի: Նշենք, որ ըստ նախնական խոսակցությունների՝ ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվելու է: Այդ կառույցը ձեւավորվելու է ՊՆ-ի կազմում՝ իբրեւ ռազմական վերահսկողական ծառայություն: Մովսես Հակոբյանը եւ նրա տեղակալները նշանակվելու են այդ կառույցում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր