00:00:00

«Իրատես». Իշխանության ներսում լուրջ տագնապ կա

13:22, 19 նոյեմբեր 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում լուրջ տագնապ կա վերջին օրերին դրսեւորվող հասարակական լայն կոնսենսուսի, Փաշինյանի` ամեն վայրկյան իջնող ռեյտինգի առնչությամբ: Իշխանություննները խիստ վախեցած են նաեւ ցանցային պայքարի անկանգ դրսեւորումներից. տարբեր ֆլանգներով ոտքի են կանգնել «հետնախորշերում» դանթող քաղաքական ուժերը, Սերժ Սարգսյանն է անչափ հետաքրքիր ազդակներ ուղարկում (հերթականը կլինի այս օրերին), ուսանողներն են պաշարել ԿԳՄՍ-ն, դրանից առաջ` ԱԳՆ-ն, «Վերնատան» աշխատանքներն են մեկնարկել` Միքայել Մինասյանի`«Սկսելա» մոդելավորման ֆոնին։ Այնուհանդերձ, միավորողի դերակատարությունն այս ամենում վերապահված է անձամբ իրեն` նոր Հայաստանում սատանաներին գտնելու հանձնարարականով հանդես եկող, սեռափոխներին սիրող, մնացյալներին ասֆալտին ծեփող Նիկոլ Փաշինյանին եւ արդեն իսկ պայթող նրա թիմին. ամենից լավ հենց նրանք են կոնսոլիդացնում հակընդդեմ ուժերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր