00:00:00

«Իրատես». Ինչ կապ կա Արցախի ընտրությունների եւ Մովսես Հակոբյանի ազատման միջեւ. սցենար է գծվել

13:08, 19 նոյեմբեր 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է միանգամից երեք զինվորականի` գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին իր երկու տեղակալների հետ։ Ուշագրավ է, որ այս փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ղարաբաղյան ընտրություններից առաջ սեփական վերադասավորումներն անել այնտեղ։ Հայտնի է, որ Մովսես Հակոբյանն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի քեռին է, իսկ վերջինս Արցախի նախագահի ընտրություններում սատարում եւ հովանավորում է Մասիս Մայիլյանին։ Մեր աղբյուրի պնդմամբ, այս կադրային փոփոխությամբ Փաշինյանը Մայիլյանի դիրքերը թուլացնելու եւ Արայիկ Հարությունյանին ուժեղացնելու նպատակ ունի։ Ավելին, որոշ տեղեկություններով, նաեւ այսպիսի սցենար է գծվել. Արայիկ Հարությունյան` Արցախի նախագահ, Մասիս Մայիլյան` ԱԺ նախագահ։ Սակայն Մայիլյանը չի համաձայնել, քանի որ նախագահ դառնալու մեծ ախորժակ ունի։ Այս ֆոնին բավական հետաքրքիր է Բակո Սահակյանի լռությունը, նա բացահայտ չի ցանկանում առայժմ որեւէ մեկին աջակցել։ Փոխարենը Հայաստանի իշխանություններն են ոտուձեռ ընկել, տեսնես` ինչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր