00:00:00

Գերմանիայում երեխաները լճակից որսացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա արկեր

02:40, 19 նոյեմբեր 2019 Աշխարհ

Գերմանիայի արեւելքում երեք երեխա լճակից չպայթած արկեր եւ փափմուշտներ են որսացել, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից են մնացել, տեղեկացնում է BBC-ն։ Նշվում է, որ երեխաներին հաջողվել է դուրս բերել վտանգավոր գտածոն հզոր մագնիսի օգնությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել Օրդրուֆ քաղաքի մոտ։ Երեխաները ոստիկանություն են կանչել, որը շրջափակել է տարածքն ու հասարակությանը հորդորել նման բան գտնելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա չպայթած արկերը եւ ռումբերն այնքան էլ հազվադեպ գտածո չեն Գերմանիայում։ Նման դեպքերում ամենից հաճախ ոստիկանությունը տարհանում է տեղի բնակչությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր