00:00:00

«Սև, բայց ոչ խիտ ամպեր»՝ Վիճակագրական կոմիտեի նախագահի գլխին. «Փաստ»

13:35, 16 նոյեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ոչ խիտ, բայց «սև ամպեր» են կուտակվել ամենահնաբնակ պաշտոնյաներից մեկի՝ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխին, ով այդ ծառայությունը ղեկավարում է 2000 թվականից։ Հավելենք, որ Մնացականյանը նախորդ իշխանությունների այն սակավաթիվ կադրերից է, որին Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն անվերապահորեն ոչ միայն վստահում են, այլև հաճույքով հենց նրա ներկայացրած թվերն են մատուցում որպես «աննախադեպ հաջողություններ», որպեսզի կարողանան պահպանել «թավշյա կառավարության» վարկանիշը։ Կառավարության՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, վերջին շրջանում մի քանի անգամ Մնացականյանի վերաբերյալ «դանոսներ» են հասցվել Փաշինյանին՝ ՎԿ նախագահին ներկայացնելով որպես անվստահելի և ոչ հավատարիմ գործիչ։ Սակայն, ինչպես փոխանցեց մեր աղբյուրը, իշխանության վերնախավում ատամներով պահում են Ստեփան Էդուարդիչին, ավելին, նման խոսակցություններ տարածողներին կառավարությունում հասկացրել են, որ իրենց համար ուրիշ թիրախ փնտրեն, քանի որ Մնացականյանի փորձառությունը կառավարությանը պետք է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր