00:00:00

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունը «զադնի» կդնի՞. Փոխնախարարն ասում՝ «Պատրաստ ենք քննարկման»

13:47, 14 նոյեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաների արդյունքում ինչ-որ հարցերում նախարարությունը վերանայե՞լ է իր մոտեցումները, ասենք՝ հայ առաքելական եկեղեցու պատմության մասով վերջնական որոշում կա՞․ հարցրինք ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին:  «Ո՛չ։ Թե՛ ես, թե՛ պարոն Հարությունյանը արդեն քանիցս նշել ենք` չկա որոշում, կան քննարկումներ»: Իսկ հայոց լեզվի-գրականության, պատմության դասավանդման նկատմամբ փոխվե՞լ է մոտեցումը։ «Ոչ, դա բուհերի ինքնավարության խնդիրն է, եւ եթե մեր դպրոցը չի կարողանում տալ այն կարեւոր գիտելիքները` հայոց լեզվի, գրականության եւ հայոց պատմության մասով, դա առանձին խոսակցություն է։ Այս հարցում եւս պատրաստ ենք բազմակողմանի քննարկման, այնուհանդերձ, արձանագրենք, որ այն, ինչ սովորեցնում ենք մենք բուհերում, բացառապես հանրակրթության շրջանակներում լուծելու խնդիր է, բայց, միեւնույն է` պատրաստ ենք քննարկման»: Նահանջ, այսպես ասած` «զադնի» կդնե՞ք այս 2 հարցում։ «Նայած որ հարցում` ինչ պատճառաբանությամբ։ Օրենքը կդրվի հանրային քննարկման, կփորձենք հասկանալ՝ եթե խնդիրները հստակ դրվեն, մեթոդաբանությունը նույնպես կհստակվի»: Ասում են՝ սա գլոբալիստների պահանջն է՝ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկածներիդ` ազգային արժեքները, պահպանողականությունը ոչնչացնելը։ «Ինքներդ էլ կարող եք նկատել, որ այդ գնահատականներն առկա են մարգինալ խմբերում եւ տարբեր հրահրումների արդյունքում բարձրացված աղմուկ են։ Այդ «մտահոգությունները», որոնք այսպես հախուռն բարձրացվում են, օրենքի հիմքում ընդհանրապես չկան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր