00:00:00

«Փաստ». «Այդ կինը նյարդայնացնում է շատերին». հերթական «ստվերային գործարքն» է տեղի ունեցել

13:35, 14 նոյեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, առողջապահության նախարարությունում օրենսդրության հերթական աղաղակող ոտնահարումն է տեղի ունեցել։ Օրենքն ամրագրում է, որ նախարարություններում ոլորտային համակարգումները վերապահված են բացառապես փոխնախարարներին, որոնք այն իրականացնում են համապատասխան վարչությունների միջոցով։ Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս նախարար Արսեն Թորոսյանը մի հրաման է ստորագրել, որով նախարարության վարչություններից մեկի համակարգումը հանվել է փոխնախարարներից եւ հանձնվել աշխատակազմի ղեկավարին: Նախարարությունում խոսում են, որ, ամենայն հավանականությամբ, հաշվի է առնվել աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի եւ այդ վարչության պետի մտերիմ հարաբերությունները։ Ավելի վաղ գրել էինք, որ վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի «տանիքի» ներքո: Նա, օգտագործելով աշխատակազմի ղեկավարի հետ իր հարաբերությունները, դարձել է նախարարության «հարց լուծողը»: Այդ փաստը դուր չի գալիս հատկապես փոխնախարարներին, որոնք փաստացի կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ: «Այդ կինը նախարարությունում ուղղակի նյարդայնացնում է շատերին»,ասել էր մեր զրուցակիցը: Փաստացի, ստացվում է, որ մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունը նոր «երանգներ է ստանում» եւ, ըստ մեր զրուցակիցներից մեկի, «այս անգամ եւս գործ ունենք աշխատակազմի ղեկավարի եւ վարչության պետի հերթական «ստվերային գործարքի» հետ, որը կատարվել է առողջապահության նախարարի համաձայնությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր