00:00:00

«Ժամանակ». ՍԴ-ի հարցը կլուծվի 2020-ի կեսերին. Այն կա՛մ ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով

13:29, 14 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն այլեւս հստակեցրել է իր ռազմավարությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, եւ մինչեւ 2020թ. կեսերը այդ հարցը լուծված կլինի: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավոր է երկու տարբերակ՝ կա՛մ ՍԴ-ն ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով: Ինչ վերաբերում է ՍԴ գործող դատավորներին, ապա նրանք անցնելու են խիստ վեթինգի ընթացակարգով, որը չափազանց դժվար է հաղթահարել: Մասնավորապես՝ ստուգվելու են կապերը նախկին կոռումպացված համակարգի, տարբեր շրջանակների հետ, նախկինում նրանց կատարած աշխատանքը: Բացի դա, ստուգվելու են նրանց մասնագիտական որակները, եւ նրանք հոգեբանական թեստ են անցնելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր