00:00:00

Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2020թ.-ին պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստան

17:34, 13 նոյեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին պաշտոնական այցով կմեկնի ՌԴ: Նման հայտարարություն վարչապետն այսօր արեց  ԱԺ- կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ: «Նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն և ՌԴ նախագահը 2020 թվականի երկրորդ կեսին կամ 2021թ.-ի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ», - նշեց Փաշինյանը: Անդրադառնալով իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններին՝ Փաշինյանը նշեց․  «2018 թվականի արդյունքներով՝ իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն աննախադեպ դինամիկա ունեին: Ժամանակի ընթացքում հարցերրը ստանում են պատասխաններ, ընդ որում, այդ պատասխանները նաև որոշակի ընկալելու, կշռելու, դրանց խորությունն ու անկեղծությունը երկուստեք հասկանալու խնդիր կա: Ես դեռ նախորդ տարի ամառը ասել եմ, որ մեր մոտ պրոցես է գնում, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ ու որակ արձանագրվի, կարող եմ ասել, որ հիմա դա արձանագրվել է ու դա տեղի է ունեում: Հիմա ավելի վստահ կարող եմ ասել այդ մասին», - ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր