00:00:00

Ֆելիքս Ցոլակյանը շրջայց է կատարել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում և Ավանի ՀՓՋ-ում

15:26, 13 նոյեմբեր 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շրջայց է կատարել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, որտեղ ծանոթացել է ակադեմիայի տեխնիկական հագեցվածությանը, զրուցել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ակադեմիայի գրադարանում ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը նախարար Ցոլակյանին ներկայացրել է արտակարգ իրավիճակների բնագավառի վերաբերյալ ՃԿՊԱ գրադարանում առկա հարուստ մասնագիտական գրականությունը, որը անընդհատ թարմացվում և լրացվում է ոլորտի վերաբերյալ նորանոր գրքերով: Նախարար Ցոլակյանի հաջորդ շրջայցը Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատում էր: Ջոկատի տեխնիկական հագեցվածության, անձնակազմի և ծառայության կազմակերպման վերաբերյալ զեկուցել է Ավանի ՀՓՋ պետ, փ/ծ փոխգնդապետ Կամո Ոսկանյանը: Ֆելիքս Ցոլակյանը զրուցել է ջոկատի անձնակազմի հետ, ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, տվել է համապատասխան հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր