00:00:00

Պետությունը Ryanair-ին գերշահո՞ւյթ է ապահովում. ավիատոմսերի գները բնավ էժան չեն

15:10, 13 նոյեմբեր 2019

Ryanair ավիաընկերության միջինացված 35 եվրո գների մասին լուրը Հայաստանում ընդունեցին ցնծությամբ եւ սկսեցին քննարկել, թե ում հետ գնան Միլանում սուրճ խմելու։ Սակայն, պարզվում է, դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ դրա համար ոչ միայն Շենգեն-վիզա է հարկավոր, այլեւ շատ ավելի մեծ գումար, քան 35 եվրոն է։ Այսպես, եթե «Զվարթնոց» օդանավակայանից մայիսի 16-ին միայն մեկ փոքրիկ, կանացի պայուսակով ցանկանաք մեկնել Հռոմի «Չամպինո» օդանավակայան և հետ վերադառնալ մայիսի 23-ին, ապա տոմսը կարժենա 197. 98 եվրո կամ 104 հազար 271 ՀՀ դրամ: Իսկ եթե ցանկանում եք մեկնել գրեթե դասական ավիաընկերությունների նման՝ 20 կգ ուղեբեռով, ապա տոմսի արժեքը կկազմի 280.70 եվրո կամ 147 հազար 865 ՀՀ դրամ:
Շարունակությունը՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր