ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը համաձայն չէ, որ պետությունը ֆինանսավորի Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմը, քանի որ կան օլիմպիադիայի բազմաթիվ չեմպիոներ, որոնց մասին ֆիլմ չեն նկարահանում:
«Մենք ավելի լավ կերպարով մարդիկ ունենք: Սա չի նշանակում, որ, եթե Եվրոպայի
չեմպիոն է եղել, իր վատ ապրելակերպը, որով հավանաբար Գյումրիում տեղ չի ունեցել, դրա համար էլ թողել ու գնացել է, քանի որ այնտեղ մարդիկ ուրիշ ձև են ապրում, հիմա պետք է ֆիլմ նկարենք և դրա համար պետք է 20 մլն դրամ տանք: Անդրանիկ զորավարի, Վարդան Մամիկոնյանի մասին թող ֆիլմ նկարեն, մեր նախնիների, էս ո՞ւմ համար են գումար տալիս»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ որևէ մեկն իրավունք չի տվել, որ ժողովրդի փողով նման ֆիլմ նկարահանեն. «Հետո Պապ թագավորից են խոսում, նա «գալուբոյ» է եղել, նման կերպարը պետք է ազգի միջից հանեն, ամոթ է, մեր Տրդատ թագավորի թողել, ինչ են անում: Պապ թագավորը կաթողիկոսին թունավորեց, նրա կերպարը վերցրել են՝ որպես օրինակելի, թողնում են մյուսներին, ընկել են սատանաների հետևից: Զարմանալի է»,- շեշտեց նա:
Նա նշեց, թե չի իմացել, որ Մելինե Դալուզյանը «նման բաներ է արել», որին որպես լավ մարզիկ՝ նախկինում պարգևատրել է: Իսկ դրանից հետո նրան չի տեսել, ցանկություն էլ չունի տեսնելու:
«Ես գիտեմ, որ մարդն ընտանիք պետք է ունենա, երեխաներ, աղջիկն աղջկան չսիրի, տղան էլ տղային չսիրի: Չեմ էլ ուզում դրանց անդրադառնալ, ամոթ էլ է»,- նշեց նա: