00:00:00

ՊՆ-ն հայտարարություն է տարածել նախապատրաստական դասընթացների կազմակերպման վերաբերյալ

14:16, 13 նոյեմբեր 2019

Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ: Նախապատրաստական դասընթացների նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ դասընթացների մասնակիցներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար։ Նախապատրաստական դասընթացների բովանդակությունն է. գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն, մաթեմատիկական անալիզ, հավանականությունների տեսություն, ծրագրավորման հիմունքներ, մեքենայական ուսուցման հիմունքներ, նեյրոնային ցանցերի հիմունքներ, ավարտական նախագծեր: Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ http://bit.ly/2MTEtZy հղումով: «1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության կարող եք ծանոթանալ http://mil.am/hy/news/6898 հղումով: Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։ Նախապատրաստական դասընթացներն անվճար են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր