00:00:00

Ապշած եմ. Ավան հոգեկան առողջության կենտրոնում տեսածս չգիտեմ, թե ինչպես կարելի է նկարագրել բառերով. Արման Սահակյան

12:39, 13 նոյեմբեր 2019

Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԼԱՅՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ Խնդրում եմ կիսվեք այս գրառումովս: Հարգելի պարոն Arsen Torosyan, Ապշած եմ, վրդովված և հիասթափված: Անձնական նկատառումներով գտնվում էի Ավան Հոգեբուժական կենտրոնում ( Ավան հոգեկան առողջության կենտրոն / ”Avan” Mental Health Center" )որի բուժման համար նախատեսված բաժանմունքներում տեսածս չգիտեմ, թե ինչպես կարելի է նկարագրել բառերով: Որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարազատ՝ հայտարարությունս անում եմ հրապարակային և ցանկանում հիշեցնել, որ բացի ծխախոտի դեմ պայքարի հույժ կարևոր ռազմավարությունից, այսպիսի խնդիրների լուծմանը պետք է անդրադառնալ, որոնք կարևոր են և հրատապ: Նկարում երևացող ավերակների անմարդկային պայմանները պարզապես վառ ապացույցն են առ այն, որ նոր Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում է հենց առողջապահական համակարգում: Այժմ հասկանում եմ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր հրաժարվում են անցնել ստացիոնար բուժում, իսկ ստացիոնար բուժում ստացողների մեծամասնությունը հայտնվել է այնտեղ հարկադրաբար: Անհարգալից վերաբերմունք հիվանդների նկատմամբ, արժանապատվությունը ոտնահարող խայտառակ պայմաններ՝ քանդված, բորբոսնած պատեր, կեղտոտ զուգարաններ, գարշելի հոտ, անորակ, հակահիգիենիկ սնունդ և այլն: Մինչդեռ հիվանդին առաջարկվում է վարձել VIP սենյակ այսպես կոչված սանատոր բաժանմունքում, որի օրական արժեքը կազմում է 30,000 ՀՀ դրամ: Ստիպված եմ իմ հարազատին տեղափոխել այդ սանատոր բաժանմունք կոչվածում բուժումը շարունակելու համար, քանի որ նման խայտառակ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՍԵՄԱՑՆՈՂ պայմաններում չեմ կարծում, որ բուժումը կլինի արդյունավետ: Ցավում եմ, երբ հիշում եմ աչքիս առաջ եկած այն ահասարսուռ տեսարանը, որը այսօր մեր իրականությունն է և որում մարդիկ ստանում են ստացիոնար բուժում: Խնդրում եմ և պահանջում անհապաղ անրադառնալ այս խնդրին և տալ դրան լուծում, քանի որ հոգեկան առողջության պահպանման ինստիտոտը առողջապահական համակարգի կարևորագույն մասնիկներից մեկն է: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հանդիպման, պատրաստ եմ իմ անձնական ներդրումը ունենալ ոլորտի օր առաջ բարելավման գործում: Lena Nanushyan Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»: Нет описания фото. На изображении может находиться: ночь и в помещении На изображении может находиться: растение и на улице На изображении может находиться: в помещении На изображении может находиться: в помещении

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր