00:00:00

«Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հարցն է. «Իրավունք»

14:04, 13 նոյեմբեր 2019 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում կրկին արշալույսները խաղաղ չեն: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջապես վերադարձել է իր երկարատեւ արձակուրդից, որը նույն աղբյուրների փոխանցմամբ՝ անցկացրել է Պրահայում: Նրա վերադարձի հետ կրկին օրակարգում են հայտնվել Հ. Մարությանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները: Սակայն, այս անգամ զուտ տեխնիկապես է հետաձգվում այն, քանի որ վերջինիս հորդորել են հրաժարական չտալ, քանի դեռ հաստատված չէ Երեւանի քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեն: Ըստ էության, այն կհաստատվի դեկտեմբերին, եւ հնարավոր է «Ամանորն առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի» վերջերս տարածում գտած արտահայտության փոխարեն՝ Նոր տարին լինի «առանց քաղաքապետ Հայկ Մարությանի»: Քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե Ձմեռ պապին ուղարկած նամակում հենց այս մասին է խնդրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը դեռ աչք ունի Երեւանի քաղաքապետի պաշտոնի վրա: Հնարավոր սցենարները հաշվի առնելով՝ քաղաքապետարանում խոսակցություններ են շրջանառվում, որ տարիուկես առաջ վարչության պետերի աթոռներին տեղավորված մի շարք թավշյա պաշտոնյաներ, հնարավոր է, լքեն քաղաքապետարանը ու վերադառնան իրենց նախկին պաշտոններին ուժային կառույցներում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր