00:00:00

«Ժողովուրդ». Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու

13:31, 12 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունը հագեցած օրակարգի պատճառով այս քառօրյայում ավարտին չհասցնելու դեպքում իշխող թիմը նախատեսում է դա եզրագծին հասցնել հաջորդ շաբաթ` քննարկումը շարունակելով: Մինչեւ փակ գաղտնի ընտրությունը պատգամավորները պետք է լսեն հանձնաժողովի 5 անդամներին, որոնք պետք է իրենց ծրագրային մոտեցումները ներկայացնեն, պատասխանեն պատգամավորների հարցերին: Իշխանություններին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մտահոգում է «Բյուջե-2020»-ի քվեարկությունը, որովհետեւ մինչեւ օրս ընդդիմադիրները դիրքորոշում չեն հայտնել, թե ինչպես են քվեարկելու փաստաթղթին: Նախատեսվում էր, որ ԱԺ-ում փաստաթղթի քննարկմանը ներկա կլինի նաեւ վարչապետ Փաշինյանը, բայց նա, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այդ օրերին աշխատանքային այցով Ֆրանսիայում կլինի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր