00:00:00

«Փաստ». «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, իբրեւ փոխզիջում, կառաջարկվի դպրոցում անցնել «Կրոնի պատմություն»

13:15, 12 նոյեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված խմորը շարունակում է «ջուր» քաշել: Ակնհայտ է, որ իշխանությունները հստակ որոշում ունեն ձերբազատվել այդ առարկայից: Պատահական չէ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված, սորոսական պատգամավորներից մեկը դա համարեց արհեստականորեն ներմուծված առարկա: Չնայած ներկայումս հրամցվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը կուսումնասիրվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում, մեր տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում են նաև այլ տարբերակներ: Թերթի զրուցակիցը, որը ԿԳ (ներկայումս՝ ԿԳՄՍ) նախարարության բազմամյա աշխատակից է, նշել է, որ վերջին քննարկումներից պարզ է դարձել, որ իբրև փոխզիջումային տարբերակ հնարավոր է առաջարկվի այնպիսի լուծում, որ Հայ եկեղեցու պատմությունն ուսումնասիրվի ոչ թե «Հայոց պատմության» սահմաններում, այլ առանձին առարկայի տեսքով, սակայն այն կկոչվի «Կրոնի պատմություն» (կամ «Կրոնագիտություն»), ինչը նշանակում է, որ կուսումնասիրվի ոչ միայն Առաքելական եկեղեցու և Քրիստոնեության պատմությունը, այլ նաև մյուս կրոններն ու դրանց պատմությունները: Մեր աղբյուրների պնդմամբ, հիմա տարբերակներ են մտածում, թե ինչպես ազգային ուժերին և հատկապես Հայ Առաքելական եկեղեցուն թույլ չտան ակտիվություն ցուցաբերել այս հարցում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր