00:00:00

«Հրապարակ». ԵՊՀ-ն ալեկոծված է. Պեռտորի ԺՊ-ն կանչել է դեկաններին՝ «մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերեւներ»

13:04, 12 նոյեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ն ալեկոծված է։ Երեկ առավոտ վաղ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել․ «Էական չէ՝ ուսանողները դասի կգան, թե չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որեւէ մեկը չպետք է մասնակցի»։ Անգամ անկեղծացել․ «Ես պակա՞ս ազգային տղա եմ, դե՞մ եմ ավանդական արժեքներին, այո, պետք է պայքարել, բայց մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերեւներ։ Որ ես համալսարանի դուռը փակում էի էն ժամանակ, չգիտեի՞ ում առջեւ եմ փակում»: Հիմա ռեկտորի ԺՊ-ն ո՞ւմ դեմ է պայքարում, թե՞ փորձում է ամեն ինչ անել, որ դառնա ռեկտոր, որովհետեւ այս պայքարի արդյունքում անհնար կդառնա «սորոսական» Հովհաննես Հովհաննիսյանի ռեկտոր դառնալը։ «Երկուսը` մեկում, բայց, միեւնույն է` ԵՊՀ ուսանողներն են բողոքավորների գերակշիռ մասը, դասապրոցեսը տապալված է»,- ասաց մեր աղբյուրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր