00:00:00

«Փաստ». Ռուբեն Հայրապետյանը ոչ վաղ անցյալում շիշ է շպրտել Խաշմանյանի վրա. ինչ էր տեղի ունեցել

09:46, 09 նոյեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Աբրահամ Խաշմանյանին, իսկ ՀՖՖ գործկոմը միաձայն հավանություն է տվել այդ որոշմանը: Այս անգամ եւս մեր ֆեդերացիան նախապատվություն տվեց հայաստանցի մարզչի, ինչը հարուցեց երկրպագուների որոշակի շրջանակների դժգոհությունը, քանի որ երկար ժամանակ է՝ խոսվում է դրսից հայտնի ու թանկ վարձատրվող մասնագետ հրավիրելու անհրաժեշտության մասին: Աբրահամ Խաշմանյանն իսկապես պրոֆեսիոնալ է, նա անցած տարիների ընթացքում Հայաստանի թիմերի հետ առաջնության եւ գավաթի խաղերում տիտղոսներ է նվաճել, սակայն այդպես էլ չի նշանակվել հավաքականի գլխավոր մարզիչ: «Փաստի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Խաշմանյանին այս պաշտոնում նշանակելու հարցը բազմիցս քննարկվել է նաեւ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ, սակայն վերջինս ու Խաշմանյանը իրար հետ լեզու չեն գտել: Նույնիսկ մեկ անգամ Հայրապետյանը կանչել է Խաշմանյանին «Հարսնաքար», որտեղ մի քանի հոգու ներկայությամբ առաջարկել է զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը՝ պայմանով, որ անելու է այն, ինչ ինքն է ասում, նույնիսկ կազմը ՀՖՖ նախագահն է որոշելու, ինչին Խաշմանյանը բացասական պատասխան է տվել՝ հարուցելով Հայրապետյանի զայրույթը: Իրազեկ մարդիկ մեզ պատմեցին, որ ոչ վաղ անցյալի այս դեպքն ավարտվել է նրանով, որ Հայրապետյանը նույնիսկ շիշ է շպրտել Աբրահամ Խաշմանյանի ուղղությամբ ու դրանից հետո հրապարակավ մշտապես վատ է արտահայտվել վերջինիս հասցեին: Թե ինչ հաջողություններ կունենա Հայաստանի հավաքականը Աբրահամ Խաշմանյանի ղեկավարման շրջանում, ցույց կտա ժամանակը: Բայց այն, որ նա սկզբունքային եւ պրոֆեսիոնալ մարզիչ է, ապացուցված փաստ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր