00:00:00

«Հրապարակ». Հրաչյա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանից «մոյկա» նվեր ստանալու մասին

09:42, 09 նոյեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական եւ հետընտրական ողջ ընթացքում Հաղթանակ թաղամասի կոյուղու հարցը լուծելու խոստում տված` այդ տարածքից ընտրված պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կրկին վստահեցրեց, որ զբաղվում է այդ հարցով: Ընտրատարածքում ինտենսիվ խոսում են, որ Դուք մոռացել եք Ձեր խոստումը, որովհետեւ Ձեր գլուխը խառն է մի շարք, այդ թվում եւ ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանի` Ձեզ նվիրած «նանո-սարքավորումներով»՝ «Լուսաստղի» մերձակայքում գտնվող «մոյկայով»։ «Լո՞ւրջ, այդպիսի տեղակատվությո՞ւն կա»: Կա: «Ափսո՜ս, բայց ես հերքում եմ այդ տեղեկատվությունը, ես չունեմ որեւէ ավտոլվացման կետ, որեւէ նման բան նվեր չեմ ստացել»: Կուզեի՞ք ստանալ: «Իհարկե` ոչ»: Իսկ «Լա սկալայում» էլ չե՞ք լինում. Ձեզ տեսել են այնտեղ` Վարդանի (Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու) հետ։ «Ոչ, ոչ… «Լա Սկալայում» էլ այլեւս չեմ լինում՝ Վարդանի հետ վերջին շփմանս մասին ձեզ արդեն ասել եմ` զուտ աշխատանքային էր, որից հետո էլ շփում չեմ ունեցել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր