00:00:00

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԱԿ պատվիրակությանը

19:14, 02 նոյեմբեր 2019

Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ վարչության ատենապետ Մայք Խարապեանի գլխավորությամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով հյուրերին, առանձնահատուկ կարևորել է սփյուռքյան կառույցների ակտիվ դերակատարությունը հայապահպանության, Հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում։ ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչների խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, սահմանային իրադրությունը, պաշտպանական ոլորտի առաջնահերթություններն ու ծրագրերը։ Մայք Խարապեանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը, ինչպես նախկինում, այժմ էլ հետամուտ է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը և պատրաստակամ է բանակ-հասարակություն փոխգործակցության շրջանակում հանրային բնույթի ծրագրերի իրականացման հարցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր