00:00:00

Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

18:15, 02 նոյեմբեր 2019

Նոյեմբերի 2-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին պաշտպանության բանակում ծառայություն իրականացնող առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ: Ընդունելության ժամանակ բանակի հրամանատարը հետաքրքրվել է նրանց կենսագրականով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոններում ևս վերջիններիս իրենց կդրսևորեն լավագույն կողմերով: Նշենք նաև, որ ընդունելությանը, ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում անցկացված ռազմավարական զորավարժությունների ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար, պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ սպաների շնորհվել է արտահերթ զինվորական կոչում: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր