00:00:00

Facebook-ը կանխել է ցանցային ստրկավաճառների գովազդը

12:28, 02 նոյեմբեր 2019

Քուվեյթի ոստիկանությունը հայտարարել է, որ մի քանի սոցցանցերում պրոֆիլներ է հայտնաբերել, որոնք օգտագործվել են ստրկավաճառության նպատակով, հաղորդում է BBC-ը: BBC-ի արաբական ծառայությունն իր հետաքննության շրջանակում մի ամբողջ շուկա է հայտնաբերել Google-ի եւ Apple-ի հավելվածներում, ներառյալ՝ Facebook-ում եւ Instagram-ում: Նշվում է, որ տվյալ պրոֆիլներում վաճառքի համար առաջարկվել են կանայք՝ «վաճառվում է աղախին» հեշթեգով: Ոստիկանությունը հաստատել է, որ մարդկանց վաճառքում ներգրավվածներին հանձնարարվել է հեռացնել այդ գովազդները: Բացի այդ, նրանք իրավական պարտավորություն են ստորագրել՝ խոստանալով այլեւս չզբաղվել նման գործունեությամբ: Նմանատիպ կոնտենտ է հեռացվել նաեւ Facebook-ից ու Instagram-ից: Instagram-ի ղեկավարությունը հայտնել է, որ համապատասխան գործողություններ է ձեռնարկել մինչ հեռուստաալիքի հետաքննությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր