00:00:00

«Այո, ես կողմ եմ Ստամբուլյան կոնվենցիային». Զարուհի Բաթոյան

17:12, 01 նոյեմբեր 2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ է տվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Նախարարը բազմիցս նշել է, որ ինքը Ստամբուլյան կոնվենցիայի մեջ վտանգավոր երևույթ չի տեսնում: «Եթե կոնվենցիան ստորագրվում է, կոնվենցիան պիտի վավերացվի, այսինքն՝ դա միջազգային պարտավորություն է: Ինչպես մյուս կոնվենցիաների դեպքում, այս կոնվենցիայի դեպքում մոտեցումը հետևյալն է, այսինքն դա կառավարության ծրագիր է, նկատի ունեմ՝ կառավարության մոտեցում է. ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է և հիմա պիտի վավերացնի»,- նշել է նախարարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե որն է նախարարության գործառույթը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործում, նշեց. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որևէ գործառույթ չունի: Մեր գործառույթն է աջակցել այն անձանց, ովքեր ենթարկվել են ընտանեկան կամ կենցաղային բռնության: Մենք իրենց սոցիալական աջակցություն ենք տրամադրում»: Նա նաև հավելեց, որ կոնվենցիան աջակցելու է, որ ավելի լավ մեխանիզմներ ձևավորվեն: Նշենք նաև, որ Զարուհի Բաթոյանը ևս կողմ է: Նա լրագրողների հետ զրույցում հաստատեց. «Այո, ես կողմ եմ Ստամբուլյան կոնվենցիային»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր