00:00:00

Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչների հետ

16:46, 01 նոյեմբեր 2019

Հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարներ Բրայան Արդունու և Արամ Համբարյանի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է ԱՄՆ հայկական կառույցների առանցքային դերակատարությունը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում։ Հանդիպումների ընթացքում կարևորվել է համահայկական նշանակության հարցերի շուրջ համակարգված ջանքերի շարունակման անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր