00:00:00

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության մի շարք բաժիններում նոր պետեր են նշանակվել

20:20, 31 հոկտեմբեր 2019

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Ա. Սարգսյանի հրամանով Արտակ Ղազարյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Խորեն Բարխոյանն ազատվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետ է նշանակվել Արամ Ղարիբյանը, ով Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի պաշտոնից։ Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Աշոցքի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի պետի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Իսկ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Արթուր Բդոյանը նշանակվել է ոստիկանության Ամասիայի բաժնի պետ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր