00:00:00

Պետական նախարարն ընդունել է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահին

19:40, 31 հոկտեմբեր 2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի նախագահ, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, քննարկվել են երկու գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պետական նախարարը կարևորել է փոխգործողության հուշագրի առկայությունը, որից բխող միջոցառումների ծրագիրը նոր է հաստատվել: Համագործակցությունը ծավալվելու է ազգային հաշիվների, տնային տնտեսությունների հետազոտությունների և մի շարք այլ ուղղություններով: Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ վիճակագրությունը առանձնահատուկ բնագավառներ ունի և, ըստ այդմ, անհրաժեշտություն կա խորացնել աշխատանքների մասնագիտացումն ու համապատասխան ծառայությունների միջև համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր