«Եթե մենք ուզում ենք շենք սարքել ճահճի վրա, ճահիճը պետք է չորացնենք, հիմա մեր կրթական համակարգը գտնվում է ճահճի վրա, ինչ-որ չափով չորացրել ենք, հիմքը հարթեցրել ենք, բայց մենք գործողություն պետք է անենք այդ ուղղությամբ»,-ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ մայիս ամսին պատրաստ կլինի կրթության ռազմավարությունը, որը ներկա փուլում մշակվում է:
«Մենք երբեք կանգ չենք առել, չենք նայել համակարգին, թե ինչ ունենք այս պահին և ինչ կարող ենք այս պահին կառուցել: Մեզ միշտ «տոկի են տալիս»՝ արագ արեք, բայց այս համակարգը կարող է շուռ գալ, եթե արագ քայլեր անենք, կարող ենք աղետի առաջ կանգել: Մեզ անընդհատ ասել են՝ ժամանակ չունենք, 91 թ. ասել են՝ ժամանակ չունենք, հիմնարար քայլեր չեն արել, 95-ին ասել են՝ ժամանակ չունենք, և հիմնարար քայլեր չեն արել, մենք այնքան ժամանակ չունենք, որ շտապենք, մենք հիմա քառակի, հնգակի ջանքեր ենք գործադրում, որ բարեփոխումներն արագ ընթանան, պետք է ունեցած բոլոր բաղադրիչները իմանաք և իհարկե, ունենք տեսլականը»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ պետք է ունենան այնպիսի արտադրանք, որ ունենան լուրջ, վերլուծական, հետազոտական, քաղաքացիական պարտականություններն իմացող ու իրացնող քաղաքացի: «Երբ դա ունենանք, կարող ենք ասել, որ 10-15 տարի հետո կունենանք լավագույն կրթական համակարգերից մեկը: Հիմա պետք է նախագիծ անենք, այդ ճահիճի վրա ինչ կոնստրուկցիայով ենք շենք սարքելու, ինչը ևս անում ենք և մայիսին ձեզ հետ կքննարկենք»,-ասաց նա: