00:00:00

Թուրքերը նախապայմաններ են դրել, թե ով կարող է վերադառնալ Թել Աբյադ, ով չի կարող. Հայերը չեն կարող. Սինանյան

14:47, 31 հոկտեմբեր 2019

Ըստ վերջին տվյալների թուրքերը նախապայմաններ են դրել, թե ով կարող է վերադառնալ Թել Աբյադ, ով չի կարող: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին: «Ասում են՝ հայերն այն կատեգորիայի մեջ են, որոնք չեն կարող վերադառնալ: Հիմա փորձում ենք որոշ հստակություն մտցնել այս հարցում: Թել Աբյադը թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ է, նրանք չեն թողնում,.,-ասաց նա: Սինանյանը հավելեց, որ ի տարբերություն երեք շաբաթ առաջվա, այս պահին Թել Աբյադի հայ բնակիչների հետ կապի մեջ չեն. «Մեզ ասում են, որ թուրքերը որոշ սահմանափակում են դրել որոշ ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ»: Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գոհ է Սիրիայի հարցում ՌԴ նխագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից, Զարեհ Սինանյանը նշեց, որ ծանոթ չէ խոսակցությանը, սակայն կարող է փաստերլ, որ դրա նախորդ օրը հայերը ցանկանում էին հեռանալ Ղամիշլիից, իսկ առավոտյան արդեն չէին ցանկանում. «Այս պահին հեռանալու ցանկություն որեւէ մեկի կողմից չկա: Հայերը չեն լքում իրենց տները»,-ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր