ԱԺ-ում են տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ինչպես նաև 2017 թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը:
ԱԺ-ում քիչ առաջ տեղի էր ունենում քննարկում` «սևազգեստ մայրերի», Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հոր և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ԱԺ այլ պատգամավորների, ՔԿ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկումը փակ էր:
Հիշեցնենք, որ 2017 թ. հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր ինստիտուտի մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված: Նրա սպանության համար մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը:
Հիշեցնենք նաև, որ սևազգեստ մայրերը պահանջում են տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր-որդիների սպանության հանգամանքների արդար քննություն:
https://www.youtube.com/watch?v=wFdGCeE3OGA