00:00:00

Վահե Գրիգորյանն ան­ցած շուրջ 5 ամսում որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, ավելի քան 3 մլն դրամ աշխատավարձ է ստացել. «168 ժամ»

13:37, 19 հոկտեմբեր 2019 Մամուլ

«168 ժամ»-ը գրում է. 2019 թ. հունիսի 20-ին ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի դա­տավոր ընտրված և իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն ան­ցած շուրջ 5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանի որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտա­կանություն չի իրականացրել, որևէ գործ չի քննել, սակայն ՀՀ պետբյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել: «Այսօրի» փոխանցմամբ ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը թեև իր հարցազրույցնե­րում հայտարարում է, որ Հայաստանը «Սահմանադրական դատարան չու­նի» և կասկածի տակ է դնում բարձր դատարանի լեգիտիմությունը, բայց դա նրան չի խանգարում հարկատուների միջոցներից ոչինչ չանելու դի­մաց ամսական 793.680 դրամ աշխատավարձ ստանալուն: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է «Սահ­մանադրական դատարանի դատավորի՝ ՍԴ նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը», ինչն էլ հիմք է ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի լիազորությունների դադարեց­ման հարցով ՍԴ դիմելու համար: Հավելենք, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրած «Իմ քայլը» խմբակցությունն անցած ամիսներին այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկել նրա կողմից դրսևորվող անօրինական գործողություններին համապա­տասխան գնահատականներ տալու ուղղությամբ»,-գրում է թերթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր