00:00:00

«Ժամանակ». «Աշխատիր, Հայաստան». Ռազմավարությունը կնպաստի՞ գործազրկության կրճատմանը

13:45, 18 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ներկայացրել է հերթական ռազմավարությունը, որը կրում է «Աշխատիր, Հայաստան» անունը: Այս նախաձեռնության նպատակը Հայաստանում գործազրկության կրճատումն է, աշխատանքային պայմանների բարելավումը եւ աշխատանքի արտադրողականության բարձրացումը: Կառավարությունը մտահոգիչ է համարում, որ մեր հարեւան երկրների եւ ԵՏՄ անդամ երկրների հետ համեմատությամբ Հայաստանում գործազրկությունը ամենաբարձրն է, իսկ գործազուրկների մեջ 15-35 տարեկանների մասնաբաժինը կազմում է 45 տոկոս: Արդյոք այս ռազմավարությունը կօգնի՞, որ Հայաստանը աշխատի: Քիչ հավանական է, եթե նկատի ունենանք, որ չնայած գործազրկության բարձր ցուցանիշին, Հայաստանում գնալով մեծանում է աշխատանքային միգրանտների թիվը: Հայերը նախընտրում են աշխատել այլ երկրներում, որտեղ աշխատավարձը անհամեմատ բարձր է հայաստանյանից, որն ապահովում է քիչ թե շատ տանելի կենսամակարդակ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր