00:00:00

«Ժամանակ». ՀՀԿ-ի «ապամոնտաժում». ՀՀԿ Աջափնյակի գրասենյակը կիսաքանդ վիճակում է

13:41, 18 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ Աջափնյակի գրասենյակը, որը ժամանակին պատված էր «Առաջ, Հայաստան», «Դեպի ապահով Հայաստան» գրություններով պաստառներով, ապամոնտաժվում է։ Ժամանակին ՀՀԿ այս գրասենյակում էին նստում Գալուստ Սահակյանը եւ այլ ՀՀԿ-ականներ։ Գրասենյակը ներկայումս կիսաքանդ վիճակում է, պաստառները պոկված են։ Հավանաբար այդ տարածքում այլ նշանակության օբյեկտ է լինելու։ ՀՀԿ գրասենյակների փակումը նշանակում է, որ երբեմնի իշխանավորներն այլեւս միջոցներ չունեն գրասենյակ պահելու, կամ այլեւս դրա անհրաժեշտությունը չկա, թեեւ չեն դադարում խոսել հնարավոր հետվերադարձի, հակահեղափոխության մասին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր