00:00:00

«Հրապարակ». «Այստեղ նրբություն կա». Գեւորգ Կոստանյանը կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին

13:17, 18 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը մոտ օրերս կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին՝ պատրաստվում է հիմնովին ջախջախել քրգործը, որը հարուցվել է երեկ։  «Կրկին գործ ունենք այն դեպքի հետ, երբ իրավակիրառ մարմինները գտնում են, թե Հայաստանում օրենսդրությունը բաղկացած է միայն քրեական օրենսդրությունից ու ոչ Սահմանադրությունից, եւ ապա`  խիստ անընդունելի եմ համարում ՍԴ նախագահի նկատմամբ նման վերաբերմունքը, քանի որ փաստն ինքնին խախտում է ինչպես դատարանների անկախությունը, այնպես էլ իրավական պետության հիմքերն ու հենքը։ Առաջիկայում ես պատրաստվում եմ այս եւ երկրում տեղի ունեցող քրեական արդարադատության հարցերին անդրադառնալ խորքային-մասնագիտական եւ միջազգային իրավունքի տեսակետից»: Իսկ եթե մեղադրանք առաջադրվի՞ Թովմասյանին։ «ՍԴ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար ՍԴ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի, սակայն այստեղ կարեւոր նրբություն կա, որի մասին առաջիկայում կխոսեմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր