00:00:00

«Փաստ». Ուշագրավ դրվագ «Ռեստարտ»-ի հետ կապված. Մարզպետարանը միացել է գովազդին

13:50, 17 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության հետ կապված մի ուշագրավ դրվագ հայտնվեց նախօրեին։ Պարզվում է՝ «Ռեստարտը» մարզային տարածքներում նոր համալրումներ կազմակերպելու համար օգտագործում է նաեւ վարչական լծակները, ավելի կոնկրետ՝ մարզպետարանների ֆեյսբուքյան էջերը։ Օրինակ՝ նախաձեռնության գործունեության հետ ծանոթանալու եւ հետագայում նաեւ անդամակցելու համար Լոռու մարզպետարանի պաշտոնական էջում տեղադրված է հետեւյալ գրառումը. «Եթե երիտասարդ ես եւ ցանկանում ես փոփոխություններ իրականացնել քո համայնքում, ապա դու կարող ես լինել #ReActvism_Young_Leaders_Club-ի 15 անդամներից մեկը։ Երիտասարդական թիմի մասին տեղեկություն ստանալու եւ մրցույթի հայտ ներկայացնելու համար՝ անցեք հղումով»: Հղումը, հասկանալի է, «Ռեստարտի» ՖԲ էջն է: Հետաքրքիր է, Լոռու մարզպետարանը այլ ՀԿ-ների համանման նախաձեռնություններին եւս սիրահոժար տե՞ղ է տալիս իր պաշտոնական էջում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր