00:00:00

«Ժամանակ». Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից. Ինչպիսին է Փաինյանի մոտեցումը

13:44, 17 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի մեծամասնությունն անգամ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը: Նրա խոսքը վերաբերում է Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ ԱԺ դիմումին, որը մերժեց ՍԴ-ն: Վահե Գրիգորյանը համարում է, որ ընդհանրապես Թովմասյանի հարցը եւ որեւէ հարց չի կարող մերժել կամ ընդունել ՍԴ-ն, որովհետեւ այդ կառույցը լեգիտիմ չէ: Գրիգորյանի տեսակետն այդ առումով արդեն բավականին հայտնի է: Իհարկե, այդ դեպքում հարց է ծագում՝ եթե չկա ՍԴ, որպես լեգիտիմ կառույց, ի՞նչ գործ ունի այնտեղ ինքը՝ Գրիգորյանը: Միաժամանակ, նրա ՍԴ դատավոր լինելու եւ Ազգային ժողովի մեծամասնության քայլին տված գնահատականը ունի հետաքրքիր քաղաքական համատեքստ: Բանն այն է, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր է ընտրել Ազգային ժողովի մեծամասնությունը: Հիմա պատկերը հետաքրքիր է՝ Վահե Գրիգորյանը սխալ է գնահատում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի գործողությունները եւ ընդհանրապես մոտեցումը, տրամաբանությունը: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ ՍԴ հարցում կա, այսպես ասած, հակասություն Ազգային ժողովի մեծամասնության եւ նրա ընտրած ՍԴ դատավորի մոտեցումների միջեւ: Այս պարագայում իհարկե ծագում է մեկ այլ հարց, թե ինչպե՞ս ուրեմն մեծամասնությունը ընտրեց Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր: Որովհետեւ, ի վերջո, խոսքը կոնցեպտուալ հարցում մոտեցումների անհամաձայնության մասին է՝ ՍԴ ապագայի եւ գործնականում նաեւ Հայաստանի դատաիրավական ապագայի հարցում, որովհետեւ ՍԴ-ն այստեղ առանցքային, հիմնարար նշանակության կառույց է: Այստեղ խնդիրն այն չէ, թե ով է իր մոտեցումներով ճիշտ, ով սխալ՝ Գրիգորյա՞նը, ԱԺ մեծամասնությո՞ւնը, թե՞ որեւէ մեկը: Ինքնին առկա հակասությունը խոսում է քաղաքական բավականին նուրբ շերտերի մասին, որովհետեւ ստեղծվել է ճգնաժամ, որը իր հերթին որոշակիորեն ուրվագծում է ճգնաժամային իրավիճակ քաղաքական գործընթացի առումով: Օրինակ՝ Գրիգորյանը կներկայացնե՞ր իր թեկնածությունը ՍԴ դատավորի համար, եթե կասկած ունենար, որ ՍԴ հարցում խորհրդարանի մեծամասնությունը չի աջակցելու իր մոտեցմանը: Մյուս կողմից՝ այստեղ կա մեկ այլ հարց՝ իսկ Վահե Գրիգորյանի մոտեցմանն աջակցո՞ւմ է խորհրդարանական մեծամասնության առաջնորդը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մի առիթով հայտարարել էր, թե իրեն ցնցել էր Վահե Գրիգորյանի նամակը: Արդյոք Գրիգորյանի քննադատությունը կամ դժգոհությունը՝ որ ԱԺ-ն նույնիսկ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը, քննադատություն կամ դժգոհություն է նաեւ քաղաքական միավորի առաջնորդի՞ հասցեին, որ ՍԴ ճգնաժամի լուծմանը չի մոտեցել Նիկոլ Փաշինյանը: Թե՞ Վահե Գրիգորյանը այդպիսով փորձում է ԱԺ մեծամասնության մոտեցման նկատմամբ դժգոհություն առաջացնել Նիկոլ Փաշինյանի մոտ: Մեկ այլ հարց է նաեւ այն, թե արդյոք ԱԺ մեծամասնության շրջանակում ինչպիսի՞ն է վերաբերմունքը Գրիգորյանի մոտեցման եւ դժգոհության նկատմամբ, ԱԺ մեծամասնությունից ովքե՞ր են համարում, որ Գրիգորյանը ճիշտ է, իսկ ԱԺ մեծամասնությունը՝ սխալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր