00:00:00

«Հրապարակ». Նոր դատ. «Լիդիան Արմենիան» պետք է 3 կետով ապացուցի, որ Սերգեյ Բագրատյանը հենց իրենց մասին է ասել

13:34, 17 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կայացել է ««Լիդիան Արմենիան» ընդդեմ Սերգեյ Բագրատյանի» դատական առաջին նիստը։ Ընկերությունը պահանջում է պարտավորեցնել ԲՀԿ-ական պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Բագրատյանին՝ հրապարակային հերքել Ջերմուկում արած «զրպարտություն համարվող տվյալները», այն է՝ «նախորդ իշխանություններն իրենցից կաշառք են վերցրել եւ թույլ են տվել»։ Ընկերությունը նաեւ փոխհատուցում է պահանջել։ «Դատական առաջին նիստում որոշում է կայացվել բաշխել ապացույցները, 3 կետով իրենք պետք է ապացույցներ ներկայացնեն, 1 կետով՝ ես»,- հայտնեց Բագրատյանը։ «Ես պետք է ապացուցեմ, որ իմ հայտարարությունը ոչ թե «Լիդիանի» մասով է, այլ ընդհանուր հանքարդյունաբերողների, որ նախկինում կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Իսկ իրենք դա վերցրել են իրենց վրա եւ ապացուցելու են, որ դա կոնկրետ «Լիդիանի» հասցեին է ասված»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր