00:00:00

«Ժամանակ». Կասկածելի. Որտեղից է Արփինե Հովհաննիսյանի մայրիկը ձեռք բերել 40 միլիոն դրամի գույք

13:28, 17 հոկտեմբեր 2019 Մամուլ

  «Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Արփինե Հովհաննիսյանը շարունակում է ներկա իշխանությունների մեջ փնտրել կոռուպցիոներների, մեր ուշադրությանն է արժանացել Արփինե Հովհաննիսյանի մոր՝ Աննա Մկրտչյանի հայտարարագիրը, որը վերջինս ներկայացրել է Արփինե Հովհաննիսյանի՝ նախարար աշխատած ժամանակ։ Աննա Մկրտչյանի, ով ժամանակին եղել է Էրեբունի եւ Նուբարաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը, ներկայացրած հայտարարագրից երեւում է, որ վերջինս տնօրինում է 40 միլիոն դրամի գույք։ Ուշագրավ է, սակայն, որ այդ գույքի ծագումը հայտնի չէ։ Նախորդող տարիներին՝ 2013-2014 թվականներին ոչինչ նշված չէ եւ արդեն 2016թ. հայտարարագրում այն արդեն նշվում է որպես վաճառքից ստացված եկամուտ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր